Today: 26 Սեպտեմբերի, 2025
23 Սեպտեմբերի, 2025
8 mins read

Փաշինյանը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնшզավթել է Ադրբեջանի տարածքները». Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նրա խոսքերը՝«Եթե ես եմ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, բա ինչո՞ւ 2018-ին 18 տարեկան հայ զինվորը գտնվում էր ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», ներքաղաքական վիճաբանության ձևով հնչեցին որպես Բաքվի քարոզչության բառացի կրկնություն։

Այս ձևակերպմամբ Հայաստանի վարչապետը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնազավթել է Ադրբեջանի տարածքները»։

Փաստացի, Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է ԼՂ հարցը, այլև Հայաստանի դեմ միջազգային հարթակներում ցուցմունք է տալիս՝ մեզ ներկայացնելով որպես «ագրեսոր» և «օկուպանտ»։

Սա ոչ միայն քաղաքականապես վտանգավոր է, այլ նաև իրավական հետևանքներ կարող է ունենալ։

Հայաստանի ղեկավարի յուրաքանչյուր խոսք ընկալվում է որպես պաշտոնական դիրքորոշում, և այն կարող է գործի դրվել մեր դեմ։

Փաշինյանի խոսքը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը։ Արցախում կանգնած հայ զինվորը չէր գտնվում «օտար տարածքում»․ նա պաշտպանում էր․

Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը,

և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է։

ԼՂ հարցի հիմքում դրված է ինքնորոշման իրավունքը, որը ամրագրված է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերով․

●ՄԱԿ-ի կանոնադրություն (Հոդված 1․2) – ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը,

●ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 1514 որոշում (1960) – գաղութատիրությունից ազատագրման հռչակագիր, որտեղ ամրագրվում է ժողովուրդների ազատորեն իրենց ապագան ընտրելու իրավունքը,

●Հելսինկի եզրափակիչ ակտ (1975), ըստ որի, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը միջազգային հարաբերությունների անբաժան հիմք են։

Այս փաստաթղթերը վկայում են, որ Արցախի հայության պայքարը երբեք չի կարող դիտվել որպես «գրավում» կամ «բռնազավթում», այլ եղել է սեփական գոյությունն ու ապագան ապահովելու օրինական իրավունք։

Փաշինյանը ստեղծել է խիստ վտանգավոր նախադեպ:

Ներքաղաքական վիճաբանության շրջանակում ասված նման խոսքերը վերածվում են արտաքին սպառնալիքների։

Ադրբեջանը վաղուց է փորձում համոզել աշխարհին, որ հարցը «օկուպացիայի» մասին է։

Երբ Հայաստանի ղեկավարը նման բառապաշար է օգտագործում, նա ակամա ուժեղացնում է այդ քարոզչությունը՝ փաստացի Հայաստանի դեմ խոսելով միջազգային հարթակներում։

Նիկոլ Փաշինյանի այս խոսքը ցույց է տալիս, որ ներքաղաքական բանավեճում օգտագործված բառերը կարող են վերածվել պետական անվտանգությանը սպառնացող գործոնի։

Հայաստանի հասարակությունը, ընդդիմությունը պետք է հստակ արձանագրեն, որ ԼՂ հարցը երբեք չի եղել «օկուպացիայի» մասին․ այն եղել է ինքնորոշման իրավունքի և ժողովրդի անվտանգության հարց»:

Previous Story

Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար՝ դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես․ Արմեն Աշոտյան

Next Story

Պաշտպանության նախարար Պապիկյանը և վարչապետ Փաշինյանը ներգրավված են պեդոֆիլիայի և պոռնոգրաֆիայի սկանդալում

Latest from նորություններ

Պաշտպանության նախարար Պապիկյանը և վարչապետ Փաշինյանը ներգրավված են պեդոֆիլիայի և պոռնոգրաֆիայի սկանդալում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար, գլխավորում է մարդկանց, այդ թվում՝ անչափահասների առևտրով զբաղվող հանցավոր կայսրություն: Դրա մաս է կազմում էլիտար սպա-սալոններով քողարկված պոռնոգրաֆիայի ցանցը: Սեռական ծառայություններ մատուցող

Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար՝ դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես․ Արմեն Աշոտյան

Համազգային բեմում արյունարբու ծաղրածուությամբ չբավարարված և համաշխարհային dance floor -ում գեոպոլիտիկ հեշտապարի առաջնության վարպետը կրկին խոսում է երեք նախագահների հետ բանավեճի՝ իր հիվանդագին ֆանտազիայի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է

Բայրամովն ու Կալասը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հանդիպում է ունեցել եվրոդիպլոմատիայի ղեկավար Կալլասի հետ: Քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Հաղորդվում է, թե

Բաքվի բшնտում գտնվող Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։ Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես

ՔՊ-ում փաստորեն կան մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը․ այդ պատվիրակները վարչության նախագահի պաշտոնում չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին․ Զաքարյան

ՔՊ-ում փաստորեն կան մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունն ու պատասխանատվության ծանր բեռը: ՔՊ վերջին համաժողովում, այդ պատվիրակները վարչության նախագահի պաշտոնում չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության
Go toTop