Today: 26 Սեպտեմբերի, 2025
19 Սեպտեմբերի, 2025
4 mins read

Ադրբեջանական հարձшկման, Արցախի օկուպшցիայի, պարտության և հարյուրավոր զnհերի հիշատակման օրը պարգևատրում ստանալուց ավելի եղկելի բան դժվար է պատկերացնել. Աբրահամյան

Ադրբեջանական հարձակման, Արցախի օկուպացիայի, պարտության և հարյուրավոր զոհերի հիշատակման օրը պարգևատրում ստանալուց ավելի եղկելի բան դժվար է պատկերացնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Հայոց բանակի զինվորականը Եռաբլուր այցելելու և համածառայակիցների, ենթակաների շիրիմին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն նախընտրում է գնալ մի միջավայր, որտեղ ատում են սպային, հրամանատարին ու որպես «ռասխոդնի մատերիալ» համարում. գնում են պարգևատրվելու:

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում: Ի՞նչ է պատահել պարոնայք սպաներ, գեներալներ:

44-օրյա պատերազմն ենք պարտվել, մեր հայրենիքի արցախյան հատվածն ու ՀՀ տարածքի 240 քառ. կմ տարածքն է հանձնվել, հազարավոր մարդիկ են զոհվել:

Ի՞նչ եք ասելու տանը, ձեր շրջապատին, ձեր զոհված ընկերներին: Ինչի՞ համար:

Ի՞նչ նպատակով եք ծանրաբեռնում ձեր համազգեստը` տարատեսակ մեդալներ ու աստղեր կպցնում:

Պարոնայք սպաներ, հրամանատարներ:

Նիկոլը ձեզ ոչնչացնում է, ստորացնում, խլում ձեր վաստակը, իսկ դուք ի՞նչ եք անում` հանդուրժում եք, լռում եք, պատիվ եք առնում և ձեզ, ձեր ընկերներին ու բանակին ուղղվող գարշելի խոսքերը ի գիտություն եք ընդունում և գլուխներդ կախ ծառայում:

Ի դեպ, սա չի վերաբերվում միայն այսօրվա պարգևատրվողներին, այն բանակի առավել ընդգրկուն շարքերին է վերաբերվում:

Խիստ ափսոսանքով եմ գրում այս տողերը, երբեք չէի ուզենա այս մասին գրել, որովհետև սովոր եմ, որ բանակը, զինծառայողը, հրամանատարը միայն հարգանք ու արժանապատվություն են ներշնչում, անվտանգության զգացում առաջացնում, բայց ոչ երբեք ամոթի ու նվաստացման օբյեկտ դառնում»,-գրել է նա:

Previous Story

Վերաքննիչ դատարանը սպասում է, թե ինչ է որոշելու առաջին ատյանի դատարանը. Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունը

Next Story

«Մայր Հայաստան» շարժումն այսօր ստեղծեց նոր կուսակցություն, որը կկոչվի «ՄԱՀԱԿ»

Latest from նորություններ

Պաշտպանության նախարար Պապիկյանը և վարչապետ Փաշինյանը ներգրավված են պեդոֆիլիայի և պոռնոգրաֆիայի սկանդալում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը պատասխանատու է երկրի անվտանգության համար, գլխավորում է մարդկանց, այդ թվում՝ անչափահասների առևտրով զբաղվող հանցավոր կայսրություն: Դրա մաս է կազմում էլիտար սպա-սալոններով քողարկված պոռնոգրաֆիայի ցանցը: Սեռական ծառայություններ մատուցող

Փաշինյանը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնшզավթել է Ադրբեջանի տարածքները». Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Նրա խոսքերը՝«Եթե ես եմ Հայաստանին պատերազմի մեջ

Նիկոլ, կրկնեմ քո նման համառ աներեսի համար՝ դու երեք նախագահների կարդացած գրքերի փոշին չարժես․ Արմեն Աշոտյան

Համազգային բեմում արյունարբու ծաղրածուությամբ չբավարարված և համաշխարհային dance floor -ում գեոպոլիտիկ հեշտապարի առաջնության վարպետը կրկին խոսում է երեք նախագահների հետ բանավեճի՝ իր հիվանդագին ֆանտազիայի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է

Բայրամովն ու Կալասը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հանդիպում է ունեցել եվրոդիպլոմատիայի ղեկավար Կալլասի հետ: Քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Հաղորդվում է, թե

Բաքվի բшնտում գտնվող Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատական ֆարսը։ Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես
Go toTop